Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը «Ըստ էության, կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կլինի բոլոր կողմերի օգտին»,-նշել է նախարարը։