Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում․ ԶԼՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, «Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանի տանն այս պահին Քննչական կոմիտեի փորձագետները զննություն են կատարում, News․am-ին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նա հստակեցրել է, որ խուզարկություն տեղի չի ունենում, այլ կատարվում է տարածքի զննություն՝ փորձագետների միջոցով։ Փաստաբանը չի մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է զննությունը, բայց շեշտել է, որ Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ այս պահին չի քննվում։ Նա նշել է, որ 5-6 տարի քննվող գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել տարբեր հողատարածքներ զննել, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, «Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանի տանն այս պահին Քննչական կոմիտեի փորձագետները զննություն են կատարում, News․am-ին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Նա հստակեցրել է, որ խուզարկություն տեղի չի ունենում, այլ կատարվում է տարածքի զննություն՝ փորձագետների միջոցով։

Փաստաբանը չի մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է զննությունը, բայց շեշտել է, որ Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ այս պահին չի քննվում։ Նա նշել է, որ 5-6 տարի քննվող գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել տարբեր հողատարածքներ զննել, այդ թվում՝ Ծառուկյանին պատկանող։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում