Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կառավարությունը 2021-ի ԱԺ ընտրությունների մասնակիցների միջև բաշխեց ավելի քան 520 մլն դրամ

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած քաղաքական ուժերին 2026 թվականի պետական բյուջեից տրվող աջակցության չափերը: ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները պետական բյուջեից կստանան ավելի քան 520 միլիոն դրամ:
Ըստ հաստատված որոշման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած քաղաքական ուժերին 2026 թվականի պետական բյուջեից տրվող աջակցության չափերը: ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած կուսակցություններն ու դաշինքները պետական բյուջեից կստանան ավելի քան 520 միլիոն դրամ:

Ըստ հաստատված որոշման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268 միլիոն դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 163 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստանին»՝ 50 միլիոն դրամ, իսկ «Հանրապետությանը» կհատկացվի 38 միլիոն դրամ:

Աջակցության գումարները կփոխանցվեն հավասար մասերով եռամսյակային և կիսամյակային պարբերականությամբ:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն ստացել է ձայների 53,91%-ը, «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստացել է ձայների 21,09%-ը։

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3,95 տոկոսը, Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետությունը»՝ 3.03%: Այս երկու ուժերը չեն հաղթահարել խորհրդարան մտնելու շեմը։

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7%-անոց անցողիկ շեմը, սակայն խորհրդարանում ներկայացված է վեց պատգամավորով, քանի որ օրենքով ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի առնվազն երեք քաղաքական ուժ՝ անկախ նրանից՝ երրորդ ուժը հաղթահարել է ընտրական շեմը, թե ոչ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում