Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ավանեսյանը մեկնաբանել է ՔՊ ընտրություններում՝ կանանց ցուցակում առաջատար լինելը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում մեկնաբանել է «Քաղաքացիական պայմանագրում» ներքին ընտրությունների արդյունքները, որտեղ նա կանանց ցուցակում առաջատարն է:

Ի պատասխան այն դիտարկման, թե ինքը հեղափոխության ակտիվ մասնակից չի եղել, նա հիշեցրել է իր քաղաքական գործունեությունը։

«Սկսած 2007 թվականից է իմ քաղաքական և քաղաքացիական գործունեության սկիզբը, իսկ 2018 թվականին ես շատ ակտիվ մասնակցություն ունեցել եմ»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է ստացած ձայներին, Ավանեսյանն ընդգծել է, որ նման մրցակցային ընտրության արդյունքները միշտ էլ ոչ թե զարմացնում են, այլ՝ ուրախացնում:

Մամուլը փետրվարի 19-ին գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է, թե ով է լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների  նախընտրական ցուցակի առաջին կինը:

Փետրվարի 13-ին մեկնարկած եռօրյա ընտրությունների արդյունքներով կանանցից ամենաշատ ձայները հավաքել էր Ավանեսյանը, երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, երրորդ տեղում՝ Արուսյակ Ջուլհակյանը, չորրորդում՝ Հասմիկ Հակոբյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ թիմում տհաճ իրավիճակ է ստեղծվել, քանի որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում