Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փետրվարի 16-ին հանդիպել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից առաջ, հայտնել է Associated press-ը: Արաղչին Գրոսիին ասել է, որ կհանդիպի նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ, որը երեքշաբթի օրը Ժնևում հյուրընկալում է ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջան լրացուցիչ ավիակիր ուղարկելու հրաման է տվել, իսկ Իրանը երկուշաբթի օրը անցկացրել է ևս մեկ ռազմածովային զորավարժություն։ Այնտեղ ասվում է, որ զորավարժությունները կփորձարկեն Իրանի հետախուզական և գործառնական կարողությունները Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Օմանի ծոցում։ Նախորդ բանակցային փուլը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ՝ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Իրանի դեմ ուղղված տարբերակներ, որոնք ներառում են անվտանգությա
ԱՄՆ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլից առաջ Արաղչին հանդիպել է ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարի հետ
3 дня назад3 дня назад
1 мин