Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ստորագրահավաք է սկսվել, որը հասանելի է armspyurk.com կայքում։ Այն մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ գործողությունների ֆոնին։ «Ձեր ստորագրությունը քաղաքական դիրքորոշում չէ։ Ստորագրելով՝ դուք արտահայտում եք քաղաքացիական դիրքորոշում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։ Այս կայքում ստորագրությունը յուրաքանչյուր հայի դիրքորոշումն է»,- ասված է հայտարարության մեջ։ Այս պահի դրությամբ՝ ստորագրությունների թիվը հասել է 4940-ի։ Նշվում է, որ ստորագրությունները հանրային ցուցակի մաս են դառնալու։ Ստորագրահավաքի կազմակերպիչների վերաբերյալ մանրամասներ չկան։ Միայն նշվում է, որ կայքը հայ ինքնությունը կորցնել չցանկացող մարդկանց ձայների արխիվն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույ