Բաքվի «դատարանն» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Վարդանյանի ընտանիքն Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը որակել է սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի։ «Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկին հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել»,- ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրել է մի շարք հանցանքների մեջ։ Վարդանյանն արգելել էր իր փաստաբանին ներկայացնել պաշտպանության փաստարկներ, քանի որ դատավարությունը համարում է քաղաքական դրդապատճառներով և զուրկ՝ արդար դատավարության հատկանիշներից։ Վարդանյանի ընտանիքը շեշտել է՝ նա զրկված էր արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Բացի այդ, լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և ա
Ռուբեն Վարդանյանը Բաքվում «դատապարտվել է» 20 տարվա ազատազրկման
3 дня назад3 дня назад
1 мин