Իտալիայում շարունակվում են ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք, սակայն, ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչների համար։ Հայաստանն այս ստուգատեսին ներկայացված էր հինգ մարզիկով՝ գեղասահքում, լեռնադահուկային սպորտում և դահուկավազքում։ Գեղասահք Սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն ազատ ծրագրում վաստակել էր 114.39 միավոր։ Կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր և երկու ծրագրի հանրագումարում՝ 180.66 միավորով զբաղեցրել են 14-րդ հորիզոնականը։ Կարճ ծրագրի շրջանակում Ակոպովան և Ռախմանինը ներկայացել էին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։ Լեռնադահուկային սպորտ Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջք մրցաձևի առաջին մրցահերթում ցույց էր տվել 1:10.12 ժամանակ և ընթացել 37-րդ տեղում, սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված խախտման պատճառով որակազրկվել է և դուրս մնացել հետագա պայքարից։ Ավելի վաղ նա հանդես էր եկել հսկա ոլորավայրէջք մրցաձևում՝ 1:21.67 արդյունքով 81 մասնակիցների թվում գրավելով 59-րդ տեղը։ Դահուկավազք
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները ձմեռային Օլիմպիական խաղերում
3 дня назад3 дня назад
1 мин