Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդի համար 23 տարվա ազատազրկում են պահանջել

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի դատարանը պահանջել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկուն դատապարտել 23 տարվա ազատազրկման, հայտնել էUra.new-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ գործի քննությունը մոտենում է ավարտին։ Շիխլինսկու հետ դատվում են Սաֆարով եղբայրներից հինգը և Շուջայադդին Ռաջաբովը։ Դատախազը պահանջել է Աքիֆի համար 23, Այազի համար՝ 22, Քամալի համար՝ 18, Բաքիրի և Մազահիրի համար՝ 13-ական, իսկ Ռաջաբովի համար՝ 15 տարվա ազատազրկում։ 2025 թվականի հուլիսին Ռուսաստանի ուժային կառույցները Շիխլինսկուն և նրա որդուն ձերբակալել էին 2001-2011 թվականներին կատարված սպանությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Ավելի ուշ ձերբակալություններ են իրականացվել նաև Վորոնեժում և Բաքվում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ, այդ թվում՝ «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովի։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները կարող էին ներգրավված լինել հանցավոր խմբավորումների կազմում, որոնք կասկածվում են թմրանյութերի առևտրի, առցանց շրջանառության և կիբեռխարդախության մ

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի դատարանը պահանջել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկուն դատապարտել 23 տարվա ազատազրկման, հայտնել էUra.new-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ գործի քննությունը մոտենում է ավարտին։

Շիխլինսկու հետ դատվում են Սաֆարով եղբայրներից հինգը և Շուջայադդին Ռաջաբովը։ Դատախազը պահանջել է Աքիֆի համար 23, Այազի համար՝ 22, Քամալի համար՝ 18, Բաքիրի և Մազահիրի համար՝ 13-ական, իսկ Ռաջաբովի համար՝ 15 տարվա ազատազրկում։

2025 թվականի հուլիսին Ռուսաստանի ուժային կառույցները Շիխլինսկուն և նրա որդուն ձերբակալել էին 2001-2011 թվականներին կատարված սպանությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Ավելի ուշ ձերբակալություններ են իրականացվել նաև Վորոնեժում և Բաքվում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ, այդ թվում՝ «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովի։

Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները կարող էին ներգրավված լինել հանցավոր խմբավորումների կազմում, որոնք կասկածվում են թմրանյութերի առևտրի, առցանց շրջանառության և կիբեռխարդախության մեջ։

Երկու երկրներում այս գործողությունները տեղի են ունենում Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ադրբեջանի ԱԳՆ-ն միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա էր հանձնել Ռուսաստանին: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և մյուսների՝ լուրջ վիրավորվելու մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումների չեղարկման մասին:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում