Արցախի հայաթափման հետ միաժամանակ Հայաստանը սառեցրել է Արցախի անունով բացված բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները, հայտարարել է Արցախի օպերատիվ շտաբը՝ արձագանքելով քաղաքացիների դիմումներին։ Ըստ հրապարակման՝ հարցը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Նվեր Կոստանյանն Armenia Today-ին հայտնեց, որ հարցը իրենց նախարարության լիազորությունների շրջանակում չի, քանի որ աշխատանքային հարաբերությունները ՀՀ օրենսդրությամբ չեն ծագել։ 2023 թվականի հուլիսի 11-ին «Հրապարակը» հայտնել էր, որ արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալո
Արցախի բանկային հաշիվները սառեցնելու հետևանքով 22 հազար մարդ չի ստացել աշխատավարձը․ Տեղեկատվական շտաբ
16 февраля16 фев
17
1 мин