Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը հայտարարել է Հայաստանից նախաքրիստոնեական շրջանի ավելի քան 100 ցուցանմուշների լայնածավալ ցուցահանդեսի մասին, հայտնել է Greek City Times-ը։
Նախաձեռնությունն Ակրոպոլիսի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև փետրվարի 16-ին ստորագրված համագործակցության հուշագրի արդյունք է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված