Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանի բողոքից հետո «Արցախ» ստեղծագործությունը կշարունակի հնչել հայ գեղասահորդների ծրագրում

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքից հետո «Արցախ» ստեղծագործությունը կշարունակի հնչել Օլիմպիական խաղերում, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի որոշմանը։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 8-ին դիմել էր ՄՕԿ՝ պահանջելով արգելել 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես եկող հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթում հնչեցնել «Արցախ» ստեղծագործությունը՝ այն համարելով «քաղաքական բնույթի»։ Ադրբեջանի բողոքից հետո արգելք չի սահմանվել, երաժշտությունը կշարունակի հնչել ծրագրում, սակայն փոփոխվել է պաշտոնական անվանումը․ «Արցախի»-ի փոխարեն այն ներկայացվում է որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»։ Գեղասահքի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ հարցը քննարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքից հետո «Արցախ» ստեղծագործությունը կշարունակի հնչել Օլիմպիական խաղերում, հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի որոշմանը։

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 8-ին դիմել էր ՄՕԿ՝ պահանջելով արգելել 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես եկող հայ գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթում հնչեցնել «Արցախ» ստեղծագործությունը՝ այն համարելով «քաղաքական բնույթի»։

Ադրբեջանի բողոքից հետո արգելք չի սահմանվել, երաժշտությունը կշարունակի հնչել ծրագրում, սակայն փոփոխվել է պաշտոնական անվանումը․ «Արցախի»-ի փոխարեն այն ներկայացվում է որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»։

Գեղասահքի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ հարցը քննարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում