Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։ «Դավիթը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Մեկ տարուց ավել էր մնացել ծառայությունն ավարտելուն։ Շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում։ Ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել։ Հրամանատարությունն էլ ասում է՝ շատ լավ ծառայող երեխա էր։ Չենք հասկանում ինչն է պատճառը, որ սենց եղավ։ Դեպքից երկու-երեք օր առաջ տանն է եղել, նոր էր բարձրացել դիրքեր։ Ծնողների հետ չեմ կարողացել խոսել, Դավիթի հորն եմ տեսել, բայց ահավոր վիճակում էր, մի բառ անգամ չկարողացավ խոսել»,–պատմեց Բագրատաշենի վարչական ղեկավարը։
‼️Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել
9 февраля9 фев
~1 мин