Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Hayeli.am

Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Լազարյան ակումբը՝ հայ գերիների դատավճռի մասին Այս գործի նյութերում առատ են «անջատողականության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտությունները, որոնց քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Դա հաշվեհարդար էր, դատաստան, ոչ թե դատարան։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։ Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը». դատավճիռը հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի կողմից «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրը:

Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը՝ հայ գերիների դատավճռի մասին

Այս գործի նյութերում առատ են «անջատողականության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտությունները, որոնց քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Դա հաշվեհարդար էր, դատաստան, ոչ թե դատարան։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում։

Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը». դատավճիռը հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի կողմից «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրը: