Փետրվարի 5-ին Երևանում՝ տան բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի դի՝ քունքային հատվածում կրակոցի հետքով․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ դեպի մասին ահազանգն իրավապահներն ստացել են ժամը 00:40-ի սահմաններում։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ զրուցարանի տարածքում, ճոճաթոռի վրա հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դին։ Դիակի աջ քունքային հատվածում արձանագրվել է կրակոցի հետք։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տվյալների, տղան ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի առաջին կուրսում։
Երևանում՝ տան բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի դի՝ քունքային հատվածում կրակոցի հետքով․ ԶԼՄ
6 февраля6 фев
~1 мин