Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Hayeli.am

5 հազար զոհի հանձնված Արցախի ու ՀՀ սահմանների գինը՝ «խաղաղության մրցանակ»․ Ոսկան Սարգսյան

«Պետք էր 5 հազար զոհով, հազարավոր վիրավորներով, բազում գերիներով ու անհետ կորածներով Արցախը հանձնել , առանց կռիվ կամ կռվով Հայաստանի սահմանամերձ 250 քառակուսի կիլոմետր տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ, գաղտնի ընթացակարգով, միակողմանի կերպով Կիրանցի հողերը, Բերքաբերի ու Կիրանց- Բաղանիս հատվածի 30 տարվա ամրացված դիրքերը հանձնել, որ Իլհամ Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը Արաբստանում խաղաղության մրցանակ ստանան։ 44-օրյա պատերազմից 5 տարի և 3 ամիս անց խաղաղության պայմանագիր կնքված չէ,Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Արցախում ոչնչացնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, հակահայկական քարոզչություն անել, պետականորեն ֆինանսավորել <<Արևմտյան Ադրբեջան>> նախագիծը, պահանջում է փոխել սահմանադրությունը, պահանջում է 300 հազար ադրբեջանցիների <<վերադարձը Արևմտյան Ադրբեջան>>,դեմ է Հայ առաքելական եկեղեցուն, հայկական սփյուռքին, իսկ դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու: Մինչև հունիսի 7-ին կայանալիք

5 հազար զոհի հանձնված Արցախի ու ՀՀ սահմանների գինը՝ «խաղաղության մրցանակ»․ Ոսկան Սարգսյան

«Պետք էր 5 հազար զոհով, հազարավոր վիրավորներով, բազում գերիներով ու անհետ կորածներով Արցախը հանձնել , առանց կռիվ կամ կռվով Հայաստանի սահմանամերձ 250 քառակուսի կիլոմետր տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ, գաղտնի ընթացակարգով, միակողմանի կերպով Կիրանցի հողերը, Բերքաբերի ու Կիրանց- Բաղանիս հատվածի 30 տարվա ամրացված դիրքերը հանձնել, որ Իլհամ Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը Արաբստանում խաղաղության մրցանակ ստանան։ 44-օրյա պատերազմից 5 տարի և 3 ամիս անց խաղաղության պայմանագիր կնքված չէ,Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Արցախում ոչնչացնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, հակահայկական քարոզչություն անել, պետականորեն ֆինանսավորել <<Արևմտյան Ադրբեջան>> նախագիծը, պահանջում է փոխել սահմանադրությունը, պահանջում է 300 հազար ադրբեջանցիների <<վերադարձը Արևմտյան Ադրբեջան>>,դեմ է Հայ առաքելական եկեղեցուն, հայկական սփյուռքին, իսկ դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու: Մինչև հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունները Ադրբեջանը խաղաղություն է խաղալու, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, ու դրանից հետո Հայաստանին ավելի ծանր պահանջներ է ներկայացնելու, որոնք Նիկոլ Փաշինյանը հեզ ու խոնարհ կերպով ընդունելու է։ Ցեղասպանություն տեսած, Արցախ կորցրած ազգը չի կարող մորթվող ոչխարի նման միամիտ ու դյուրահավատ լինել»։