ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») տեղանքի հետազոտման աշխատանքները, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- նշել են դեսպանատնից։ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարներն Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրել էին համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է նաև ստեղծել «Թրամփի երթուղի», որը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Ար
Ամերիկյան AECOM ընկերության թիմն այցելել է ՀՀ՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները
ВчераВчера
1 мин