Կրոնի քաղաքականացումն ու դրա շահարկումը կարող են խորացնել հասարակական պառակտումները և վտանգի տակ դնել երկարաժամկետ անվտանգությունը, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ելույթ ունենալով Save Armenia 2.0 Launch միջոցառմանը՝ Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF Summit 2026) շրջանակում։ Հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) «բարեփոխման» ծրագրի ֆոնին, որն ուղեկցվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջներով, եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկած արքեպիսկոպոսների և հասարակական գործիչների նկատմամբ քրեական գործերով, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերում հոգևոր ծառայության ինստիտուտի վերացմամբ։ Դիվանագետն ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիներն «օրենքի առաջ հավասար են»՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։ Նրա խոսքով՝ կրոնի և հավատքի ազատությունը հիմնարար մարդու իրավունքներից է և կարևոր դեր ունի հասարակական կայունության ու ժողովրդավարական դիմ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եկեղեցու դեմ իշխանությունների արշավի ֆոնին խոսել է կրոնի «քաղաքականացման» ռիսկերի մասին
ВчераВчера
2 мин