Найти в Дзене
Հայաստանն այսօր

Չախոյանն իր հեռախոսի հափշտակման գործի շուրջ «հավկիթներով» բողոքի ակցիա է իրականացրել դատախազության շենքի մոտ

Ակտիվիստ Արթուր Չախոյանը Գլխավոր դատախազության շենքի դիմաց փետրվարի 5-ին «հավկիթներով» բողոքի ակցիա է անցկացրել։

Նա հիշեցրել է, որ նախորտ դարվա դեկտեմբերին Երևանի Նոր Նորք թաղամասում իր կազմակերպած ակցիայի ժամանանակ իր վրա հարձակում էր տեղի ունեցել, որի ընթացքում հափշտակվել էր հեռախոսը։ Ըստ նրա՝ դրանից հետո ինքը շանտաժի և ճնշման է ենթարկվել, իսկ իրավապահ մարմինները «միտումնավոր կերպով» թաքցրել են հարձակվողների ինքնությունը և փորձում են փակել գործը։

Ըստ նրա՝ թեև հարձակվողների նկարները ոստիկանությանը հանձնված տեսանյութում երևում էին և նույնականացվել էին, հետագայում նրանք գործերում նշվել են «անհայտ անձինք»։

«Բոլոր համապատասխան փաստերը ներկայացրել եմ ոստիկանությանը, կա տեսանյութ, որտեղ երևում է այդ մարդկանց դեմքը, դրանից հետո ինձ շանտաժի են ենթարկում, հաղորդագրություն է գալիս, որ «սուս մնա, մենք գիտենք դու ում հետ ես խոսում, ում հետ շփվում։ Դրանից հետո ասացի լռեմ որոշ ժամանակ՝ իրենց թելը թելեմ, տեսնեմ էդ սուս մնալն ինչի՞ է հանգեցնելու, ու հանգեցրեց նրան, որ ինձ վրա հարձակված մարդիկ դարձան «անհայտ անձինք», իսկ կոռուպցիայի բացահայտումների հետ կապված՝ ինձ փորձում են շանտաժի միջոցով լռեցնել»,- պատմել է Չախոյանը։

Նրա խոսքով՝ իր նամակագրությունների մեջ բացակայում են ցանկացած կոմպրոմատ հանդիսացող կամ անօրինական նյութեր։

Ակտիվիստը նշել է, որ ինչպես ոստիկանությունում, այնպես էլ դատախազությունում իր գանգատների վերաբերյալ համապատասխան քննչական գործողություններ չեն իրականացվել և գործը կասեցվել է։ Նրա խոսքով՝ քաղաքակիրթ կերպով է դիմել բոլոր իրավասու մարմիններին՝ ներկայացնելով ապացույցներ, սակայն արդյունք չի ստացել։

«Տեսանյութ եմ տվել, բայց տեսանյութը գործի նյութերին չեն կցում, ասում են՝ չկա։ Դատախազությունից էլ ստացածս նամակը պատռված էր, այսինքն՝ բացած էր»,- նշել է նա։

Չախոյանի խոսքով՝ ակցիայի նպատակը գործին հանրային ուշադրություն հրավիրելն է։

«Դատախազությունը ծածկադմփոց է անում, հանդիպում եմ պահանջել, մերժում են գործի վերաբերյալ հանդիպել ինձ հետ։ Իսկ այս ձվերն ամենևին նպատակ չունեմ շենքի վրա նետելու, որ ոստիկաններին բերել, կանգնեցրել են այստեղ, այն կփոխանցեմ այստեղ գտնվող պաշտոնյաներին, որ հասկանան, թե ովքեր են»,- հայտարարել է նա։

Չախոյանը նշել է, որ իր բերած հավկիթները խորհրդանշական բնույթ են կրում, կոտրելու մտադրություն չունի, այլ ցանկացել է, որ դատախազները «ձվին նայելով՝ հասկանան, թե ով են»։ Ակցիայի ավարտին նա ձվերով լի տուփը պարզապես թողել է դատախազության ընդունարանում։

Հոկտեմբերի 20-ին Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում