Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բաքուն հրապարակում է Արցախի առաջնորդների գործով անցնող գերիների վճիռները

Բաքուն հրապարակում է գերիների դեմ շինծու մեղադրանքներով դատավճիռները, որոնք վերաբերում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով անցնող հայերին։ Բաքվի «դատարանը» Մադաթ Բաբայանին և Մելքիսեթ Փաշայանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 19, Դավիթ Ալավերդյանին՝ 16 տարվա ազատազրկման։ Նրանք Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների հետ Բաքվում պահպվող 19 հայ գերիների թվում են։ Նրանց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։ Գործով անցնող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքուն այսօր ավելի վաղ դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Նյութը լրացվում է։

Բաքուն հրապարակում է գերիների դեմ շինծու մեղադրանքներով դատավճիռները, որոնք վերաբերում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով անցնող հայերին։

Բաքվի «դատարանը» Մադաթ Բաբայանին և Մելքիսեթ Փաշայանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 19, Դավիթ Ալավերդյանին՝ 16 տարվա ազատազրկման։

Նրանք Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների հետ Բաքվում պահպվող 19 հայ գերիների թվում են։ Նրանց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Գործով անցնող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքուն այսօր ավելի վաղ դատապարտել էր ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։

Նյութը լրացվում է։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում