Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բաքվի «դատարանը» ազատազրկման է ենթարկել Արցախի 7 առաջնորդի

Բաքվի «դատարանը» կեղծ և շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի 7 առաջնորդի։

Բաքվի դատարանը շինծու մեղադրանքներով Արցախի Հանրապետության նախկին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Բաքվի շինծու վճիռների ֆոնին՝ Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում գործը քննվում է առանձին, կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» գրքի մի հատված։

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»,- փոխանցել է Վարդանյանը։

Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները Բաքվում պահվող 19 հայ գերիների թվում են։ Նրանց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։

Գործով անցնում են Ղուկասյանը, Հարությունյանը, Սահակյանը, Վարդանյանը, Իշխանյանը, Բաբայանը, Մնացականյանը, Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիներ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում