Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վրաստանում նոր խստացումներ ու սահմանափակումներ են նախաձեռնել օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում

Վրաստանում կրկին օրենսդրական խստացումներ են նախաձեռնել օտարերկրյա ֆինանսավորման մասին օրենքում, գրում է Ekhokavkaza-ն:

Խորհրդարանի իրավական կոմիտեի նիստում համաձայնություն ստացած նախագծով իրավաբանական անձանց համար սահմանափակումներ են մտցվում: Այսպես՝ իրավաբանական անձի կողմից հանրային քաղաքական ակտիվություն իրականացնելու համար, որը կապված չէ նրա հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ», սահմանվում է տուգանք՝ առաջին անգամ՝ 20 հազար լարի, կրկնակի խախտման դեպքում՝ կամ տուգանքը կկրնապատկվի, կամ քրեական պատասխանատվության կենթարկվի:

Քրեօրեն պատժելի է դառնում նաև «լոբբիզմը»՝ օտարերկրյա քաղաքացուն կամ իրավաբանական անձին գումար վճարելը Վրաստանի հետ կապված կոնկրետ հարցերի լոբբինգ իրականացնելու համար։ Այդ դեպքում մարդուն կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում։

Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում նշվում է, որ այն անձին, ով աշխատում է աշխատանքային պայմանագրով այնպիսի կազմակերպությունում, որի տարեկան եկամտի ավելի քան 20%-ը օտարերկրյա ծագում ունի, արգելվում է 8 տարի ժամկետով անդամակցել քաղաքական կուսակցության։

«Դրամաշնորհների մասին» օրենքի քննարկումը սկսվել է այսօր՝ գարնանային նստաշրջանին: Քննարկումն անցել է «Իվանիշվիլիի օրենքը՝ ընդդեմ Վրաստանի» կարգախոսով ցույցի պայմաններում։ Ցուցարարները նշում են, որ «Վրացական երազանքի» նոր նախաձեռնության դեմ, որի նպատակը, նրանց կարծիքով, հասարակական կարծիքի և բողոքի վերջնական ճնշումն է։

«Նրանք փորձում են ամբողջությամբ խեղդել հասարակական կարծիքը, և այս օրենքը, հավանաբար, պետությանը տալիս է ամենալայն արգելող լիազորությունները՝ թույլ տալով հետապնդման զոհ դարձնել ցանկացած քաղաքացու, ով արտերկրում ունի հարազատ և նրանից գումար է ստանում։ Ցանկացած եկամուտ, այդ թվում՝ ֆիզիկական անձի ստացածը, կարող է դառնալ պետության կողմից քաղաքական հետապնդման պատճառ»,- հայտարարել է ցույցի մասնակից, լրագրող և գրող Դաթա Կաշիաշվիլին։

Օրենսդրական փաթեթը ներառում է նաև մի շարք այլ նոր սահմանափակումներ։ Օրինակ՝ Վրաստանի անունից Վրաստանին առնչվող հարցերով հանդես գալու իրավունքը բացառապես կառավարության լիազորությունն է։ Նույնիսկ Վրաստանի նախագահին անհրաժեշտ է կառավարության համաձայնությունը միջազգային հարթակում ելույթ ունենալու համար։

Քաղաքական շրջանակներում հիմնական վեճի պատճառ է դարձել «գրանտ»՝ դրամաշնորհ հասկացության հստակեցումը։ «Վրացական երազանքում» կարծում են, որ գրանտ պետք է համարվեն «դրամական միջոցները կամ նյութական ձևով փոխանցված միջոցները, որոնք տրամադրվում են փոխարենը՝ գրանտ ստացողի կողմից տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար՝ տեխնոլոգիաների փոխանցման, մասնագիտական գիտելիքների, հմտությունների, փորձագիտական գնահատման, ծառայությունների և/կամ այլ տեսակի օգնության ձևով»։

Ընդդիմությունը պնդում է, որ այսպիսով «Վրացական երազանքը» ցանկանում է վերահսկել արտերկրից եկող յուրաքանչյուր թեթրի։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում