Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի 29-ամյա որդին՝ Մարիուս Բորգ Հոյբին, ձերբակալվել է փետրվարի 2-ին՝ 38 հանցագործության մեղադրանքով, հայտնել է BBC-ն։ «Օսլոյի ոստիկանությունը կարող է հաստատել, որ Հոյբը ձերբակալվել է հարձակման, դանակով սպառնալիքի և կարգազանցությունների մեղադրանքով»,- հայտնել է ոստիկանական դատախազ Անդրեաս Կրուշևսկին։ Օսլոյի շրջանային դատարանը հաջորդ երկուշաբթի կորոշի, թե արդյոք Հոյբը պետք է մնա կալանքի տակ չորս շաբաթով՝ նոր հանցագործություններ կատարելու ռիսկի պատճառով։ Շուրջ 4 տասնյակ քրեական հանցագործություններից ամենալուրջը չորս բռնաբարությունն է, որոնց մեջ մեղադրում են արքայական ընտանիքի անդամին։ Հոյբիի դատավարությունը կսկսվի փետրվարի 9-ին և կտևի յոթ շաբաթ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Օսլոյում սկսվել է Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդու դատավարությունը 38 հանցագործության մեղադրանքով
3 февраля3 фев
~1 мин