Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված RUDAR XXVIII-GM ROUND ROBIN շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական էջից։ Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 17,9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և հայ շախմատիստը 5 հնարավորից ունի 3,5 միավոր։
Էրիկ Գասպարյանը հաղթել է Սերբիայում անցկացված RUDAR XXVIII-GM ROUND ROBIN շախմատի շրջանային մրցաշարում
3 дня назад3 дня назад
~1 мин