Սուրբ Սարգիս (320–370) Հայ Առաքելական Եկեղեցու և ամբողջ հայ ժողովրդի ամենահարգված սրբերից մեկն է։ Սուրբ Սարգիսը Գամերեկ նահանգից էր և ապրել ու գործել է Կոստանդիանոս Մեծ կայսեր օրոք: Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Կապադովկյաում։ Սարգիս զորավարի քարոզչության ազդեցությամբ բազմաթիվ զինվորներ մկրտվել են: 363 թվականին՝ Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք, Սուրբ Սարգիսը չարչարվել է Քրիստոսի համար։ Հետո ապաստանել Հայոց արքա Արշակ Բ-ի մոտ։ Հետո անցել Պարսկաստան, կարգվել է Շապուհ ll-ի զորահրամանատար։ «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել» այս խոսքերի համար սպանվում է նրա իրդին, հետո չընդունելով զրահադաշտություն գլխհատվում է։ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի։ Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերի մեջ, վկայում են Հ