Հնդկաստանում մահացու Նիպա վիրուսի հաստատման երկու դեպքից հետո Թաիլանդի, Սինգապուրի, Հոնկոնգի և Մալայզիայի իշխանություններին ստիպել են խստացնել օդանավակայաններում ստուգումները՝ վարակի տարածումը կանխելու համար, տեղեկացնում էReuters-ը: Հնդկաստանում վարակի դեպքերը հաստատվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին: Բենգալիա նահանգում վարակված անձինք առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ են, երկուսն էլ բուժվում են տեղի հիվանդանոցում, Reuters-ին հայտնել է շրջանի առողջապահության պատասխանատուն: Հնդկաստանի առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, նրանցից որևէ մեկի մոտ այս պահին ախտանշաններ չկան: BBC-ն գրում է, որ հարավարևելյան Ասիայի հարևան երկրները, նաև Նեպալը և Հոնկոնգն սկսել են հատուկ քայլեր ձեռնարկել՝ իրենց տարածքում վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում հայտարարել են, որ Հնդկաստանից ժամանող ուղևորների համար օդանավակայանում ջերմաչափում կկազմակերպվի։
Նիպա մահացու վիրուսից պաշտպանվելու համար ասիական երկրներն օդանավակայաններում խստացումներ են կատարում
29 января29 янв
1 мин