Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026թ. մարտ ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։ Ըստ նախագծի՝ 21 անհետ կորած զինծառայողի ընտանիքների աջակցության ընդհանուր գումարը հունվար, փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 18,9 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր ընտանիքին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ։ ՀՀ քննչական կոմիտեից 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։ Կարդացեք նաև՝ Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Կառավարությունը երկարաձգեց պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների ընտանիքների աջակցությունը
29 января29 янв
~1 мин