ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի շրջանակում հնարավոր է մոդուլային ատոմակայանի ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրվի, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին: Ըստ թերթի՝ որոշումը քաղաքական է լինելու, քանի որ նման հայտ ներկայացրել է նաև Ռուսաստանը։ Այսպիսով՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը և մոդուլային ատոմակայանների կառուցումը, նշել է թերթը։ 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ հայ գործընկերներին է փոխանցվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մանրակրկիտ մշակված և շատ նպաստավոր առաջարկների փաթեթ, որը պատրաստ է շուտափույթ իրականացնել նախագիծը։ Վերջինս ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Մոսկվայում՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ
Հայաստանը հնարավոր է ԱՄՆ-ին վերապահի մոդուլային ատոմակայանի կառուցումը․ ԶԼՄ
29 января29 янв
1 мин