Պետական գերատեսչությունների պետերն աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքս են որոշում, որպեսզի ներկայացնեն պարգևավճարների 2-րդ փուլին՝ տարանջատելու յուրայիններին ու հնազանդներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ պետական ապարատի ստորին օղակներում մարտական են տրամադրված։ Նրանք որոշել են չլռել, եթե այս անգամ էլ իրենց դուրս թողնեն ցուցակից կամ քիչ վճարեն։ Հունվարի 23-ին հայտնել էինք, որ իշխանությունները ծրագրում են 2025-ի երկրորդ կիսամյակի համար ևս պարգևատրումներ բաշխել պաշտոնյաներին՝ չնայած առաջին կիսամյակում տրված միլիոնավոր դրամների շուրջ առկա հանրային դժգոհությանը։ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի տարեվերջին փոխանցվել էր 3 մլն դրամ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները ևս ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Հունվարին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրու
Պարգևավճարների 2-րդ փուլին ղեկավարները կներառեն յուրայիններին ու հնազանդ աշխատակիցներին․ ԶԼՄ
29 января29 янв
2
~1 мин