Սյունիքում Toyota և Mercedes մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորվել է 4 մարդ, հայտնել է Shamhsyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 22-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում։ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արբակ Բ․-ի վարած Toyota-ն և 37-ամյա Արշակ Ղ․-ի Mercedes-ը։
Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սահականուշ Ե․-ն, Արբակ Ղ․-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Իննա Բ․-ն, 8-ամյա Արկադի Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդներից Արբակ Բ․-ն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում