Երգչախմբի դերասան Ավետիս Նուբարի Մսրյանի, ծնված 1927 թ., անկուսակցական։ Ավետիս Նուբարի Մսրյանը Պետ․ օպերայի երգչախմբում աշխատում է 1955 թ. մինչև օրս: Հենց առաջին աշխատանքային օրից նա իրեն դրսևորել է ամենալավագույն կողմերով: Ունի լավ ձայնային և հետաքրքիր բեմական տվյալներ: Շատ կարճ ժամանակում նա յուրացրել է թատրոնի ընթացիկ խաղացանկը և ակտիվորեն մասնակցել թատրոնի աշխատանքներին: 1956 թ. մասնակցել է հայ արվեստի և գրականության 10-օրյակին Մոսկվայում: Ավետիս Մսրյանը այժմ թատրոնի երգչախմբի առաջատար դերասաններից մեկն է: Նա իր կարգապահությամբ և պատրաստակամությամբ կարողանում է հաղթահարել աշխատանքային յուրաքանչյուր դժվարություն: 1977 թ. նոյեմբերի 21-ին Ավետիս Մսրյանը պարգևատրվել է «Սոց․ մրցության հաղթողի» նշանով: 1983 թ. նրա վրա դրվեց ևս մեկ պարտականություն՝ երգչախմբի տեսչի պարտականությունը, որը կատարում է նույնպես լավ: 1984 թ. Մսրյանը պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: Ավետիս Մսրյանը ակտիվ հասարակական աշխատող է, բազմիցս եղել է երգչախմբի ցեխային կոմիտեի անդամ: Կոլեկտիվում վայելում է ընկ
Օպերային երգիչ Ավետիս Մսրյան- Բնութագիր
24 января24 янв
~1 мин