Найти в Дзене

Լրագրող Սեդա Մուրադյան- Օպերային երգիչ Ավետիս Մսրյանի մասին

Ավոն։ Ծնվածս օրվանից եմ տեսել։ Մեր Ավոն էր։ Ինքը` Ավետիս Մսրյանը։ Հայրենադարձ ` Եգիպտոսից։ Ավոն բալերինա հորաքրոջս Իվետա Մուրադյանի ամուսինն էր։ Օպերային երգիչ։ Նա հրաշալի ձայն ուներ։ Շատ սիրուն տեմբր։ Օպերաների արիաները անգիր գիտեր։ Ձայնը խնամել գիտեր։ Հում ձու էր խմում երբեմն ։)։ Ավոն նաև ֆանտաստիկ լուսանկարիչ էր։ Մանկությանս ընթացքում ինչքան ֆոտո ունեմ` իր շնորհիվ է։ Նա նաև ֆանտաստիկ ժամագործ էր։ Ժամագործի բոլոր գործիքներն ուներ։ Մի բան որ փչանում էր` Ավոն էր սարքում։ Եգիպտոսում էր սովորել, թե լուսանկարչությունը թե ժամագործությունը։ Ավոն ուներ ոսկի ձեռքեր։ Կարող էր ամեն ինչ սարքել, պատերին պաստառ փակցնել, վերանորոգել, կենցաղի հետ կապված ամեն ինչի լուծումը կգտներ։ Ավոն սիրում էր մեզ` ինձ ու եղբորս, որպես իր զավակներ։ Եթե ես Հայաստանը մանկուց տեսել եմ, իր գյուղերով ու տարբեր քաղաքներով, էլի Ավոյի շնորհիվ։ Ամառվա ամիսներին նա Օպերայից իր հանգստյան օրերին տանում էր մեզ որևէ մի մոտիկ կամ հեռու տեղ։ Սովորաբար տատիկիս, հորաքրոջս հետ։ Մենք անպայման պիկնիկներ էինք ունենում, դաշտերում ու գետե

Ավոն։ Ծնվածս օրվանից եմ տեսել։ Մեր Ավոն էր։ Ինքը` Ավետիս Մսրյանը։ Հայրենադարձ ` Եգիպտոսից։ Ավոն բալերինա հորաքրոջս Իվետա Մուրադյանի ամուսինն էր։ Օպերային երգիչ։ Նա հրաշալի ձայն ուներ։ Շատ սիրուն տեմբր։ Օպերաների արիաները անգիր գիտեր։ Ձայնը խնամել գիտեր։ Հում ձու էր խմում երբեմն ։)։

Ավոն նաև ֆանտաստիկ լուսանկարիչ էր։ Մանկությանս ընթացքում ինչքան ֆոտո ունեմ` իր շնորհիվ է։ Նա նաև ֆանտաստիկ ժամագործ էր։ Ժամագործի բոլոր գործիքներն ուներ։ Մի բան որ փչանում էր` Ավոն էր սարքում։ Եգիպտոսում էր սովորել, թե լուսանկարչությունը թե ժամագործությունը։ Ավոն ուներ ոսկի ձեռքեր։ Կարող էր ամեն ինչ սարքել, պատերին պաստառ փակցնել, վերանորոգել, կենցաղի հետ կապված ամեն ինչի լուծումը կգտներ։ Ավոն սիրում էր մեզ` ինձ ու եղբորս, որպես իր զավակներ։ Եթե ես Հայաստանը մանկուց տեսել եմ, իր գյուղերով ու տարբեր քաղաքներով, էլի Ավոյի շնորհիվ։ Ամառվա ամիսներին նա Օպերայից իր հանգստյան օրերին տանում էր մեզ որևէ մի մոտիկ կամ հեռու տեղ։ Սովորաբար տատիկիս, հորաքրոջս հետ։

Մենք անպայման պիկնիկներ էինք ունենում, դաշտերում ու գետերի ափին կանգառներ անում, վազվզում, կատակում, ճանաչում ...։ Ավոն կարող էր զեյթունի կորրզներից մի անբողջ ջահ ու լուսամփոփ ստեղծել,։ Դրանք հիմա իրենց տանն են։

Ավոն մի մակետ էր սարքել` ձեռակերտ, առանձնատուն, իր ցանկապատով, տան ներսում կահույքի բոլոր անհրաժեշտ պարագաներով, անգամ պատին նկարներով, իր հոսանքի ապահովման համակարգով, ջրհորով, տաղավարով, կանաչ տարածքով։ Սարքել էր դստեր Գոհարի համար, հետո էլ մենք էինք դրանով հիանում ու խաղում։ Ավոն ունիկալ էր արվեստի, արհեստի, հմտությունների այս համադրությամբ որպես մարդ, բարի, հնարամիտ և համեստ։ Նա նաև լավ պատմիչ էր։ Ես սիրում էի, երբ նա պատմում էր թե ինչպես եմ Հայաստան տեղափոխվել։ Ինչպես էին նավով եկել հասել Վրաստան, ու այնտեղ սովետների սահմանապահները պարտադրել էին իրենց հետ բերած սնունդը, պահածոները նետեն նավից ` ծով։ Ու ասում էր, որ նավի շուրջ էլ կայանած փոքր նավակներից այլ մարդիկ ջրից արագորեն հավաքում էին իրենց նետած պահածոները, փաթեթներով չփչացող սնունդը։ Դե երևի հետո սև շուկայում այդ "արտասահմանյան" սնունդը կվաճառեին։ Ավոն դժվարությունները լուռ ու համեստ էր տանում, բայց հսղթահարում էր։ Նա փայլուն արաբերեն գիտեր, մայրենիի պես։ Ֆրանսերեն նույնպես։ Եգիպտոսից , 18 տ ից հետո չէր խոոել։ Տասնյակ տարիներ հետո երբ Բեյրութ հյուրախաղերի էին մեկնել օպերայով, մի օրում բացվել էր արաբերենը, սկսել էր խոսել այնտեղ։

Ես կարոտել եմ Ավոյին։

Ավոյին մեզնից խլեց մի ստահակ։ Բարձր արագությամբ Մաշտոցի պողոտայով երթևեկող անչափահասը ավտոյի տակ գցեց Ավոյին։ Հայրը ՆԳՆ համակարգից էր։ Խոստացան, որ կօգնեն միայնակ մնացած ընտանիքին, մենակ չեն թողնի։ Ծանր տարիներ էին։ 25 տ առաջ։

Խնդրեցին, որ չբողոքեն։ Դե անչափահաս է։ Կյանքը դեռ առջևում է...։ Մահից հետո կորան։ Ձեզ միշտ կհիշենք որպես ազնվությունից, պատվից զուրկ ու խոստումնադուրժ մարդիկ։

Իսկ Ավոն այլ հետագիծ է թողել։

Ավո ջան, երանի մեր կողքին լինեիր, երանի Ալեքսն էլ քեզ ճանաչելու ու քո սերը վայելելու հնարավորությունն ունենար։ Ես երբեմն պատմում եմ Ալեքսին քո մասին։

Մի օր հաստատ կհանդիպենք։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի։

Սեդա Մուրադյան

Երևան, 2026 թվական