, Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն: Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական և մնայում կամ հաստատուն հիմքի և հիմնավորման, առանց խորը վերլուծված նպատակային բովանդակության: Բազում առիթներով նշել եմ, որ վտանգը հենց այդ բովանդակային փոփոխության միտումն է, այսինքն` չարիքի թիրախը մեր հոգևոր-քաղաքակրթական բովանդակությունն է: Եվ մեր «Սրբազան պայքար»-ն էլ հենց այս մասին է եղել և մնում` կառուցել Հոգևոր Հայաստանի տեսիլքը: Հետևաբար, հեռու բոլոր տիրադավներից ու ազգադավներից, որոնց «հեղինակների խոսքերը քաղցկեղի պես ճարակ են գտնում» (Բ Տիմ. Բ:16) իրենց «պիղծ և դատարկ զրույցներով», որոշել եմ մեր կյանքի բոլոր ոլորտներին առնչված կարճ, բայց կարծում եմ` բովանդակալից ներկայացնել մեր պատկերացու