Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնը ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակը: Այն 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունների գործնական փուլի մեկնարկն է տալիս: Հռչակագրի տեքստում նշվում է, որ այն չի առաջացնում իրավական պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար և չի ենթադրում դրանց առաջացումը: TRIPP զարգացման ընկերություն Նախագծի իրականացման նպատակով կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որը կունենա հետևյալ բաժնետիրական բաշխումը. * 74% մասնաբաժին՝ ԱՄՆ-ին (իր նախնական ներդրման դիմաց):
* 26% մասնաբաժին՝ Հայաստանին (ներդրումը՝ հողօգտագործման իրավունք և ենթակառուցվածքներ): Հայաստանի մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 49%-ի: Ընկերությանը տրվում է կառուցապատման բացառիկ իրավունք 49 տարի նախնական ժամկետով: Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Հս

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակը:

Այն 2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունների գործնական փուլի մեկնարկն է տալիս:

Հռչակագրի տեքստում նշվում է, որ այն չի առաջացնում իրավական պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար և չի ենթադրում դրանց առաջացումը:

TRIPP զարգացման ընկերություն

Նախագծի իրականացման նպատակով կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որը կունենա հետևյալ բաժնետիրական բաշխումը.

* 74% մասնաբաժին՝ ԱՄՆ-ին (իր նախնական ներդրման դիմաց):
* 26% մասնաբաժին՝ Հայաստանին (ներդրումը՝ հողօգտագործման իրավունք և ենթակառուցվածքներ):

Հայաստանի մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 49%-ի: Ընկերությանը տրվում է կառուցապատման բացառիկ իրավունք 49 տարի նախնական ժամկետով: Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։

Հստակեցված հարցերի շրջանակներում որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։ Թե ինչ հարցերի մասին է խոսքը, չի հստակեցվում:

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Հայաստանը մտադիր են նշանակել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի՝ որպես TRIPP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար, կլինի ընկերության հետ կապի հիմնական անձ։

Ինչ է ներառում ծրագիրը

TRIPP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը: Կապելով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ այն պետք է միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ ստեղծի Հայաստանի համար։

Ծրագիրը ներառում է երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ, էներգետիկ ուղիներ (նավթատարներ, գազատարներ), թվային ենթակառուցվածքներ (օպտիկամանրաթելային ցանցեր):

Փաստաթղթում շեշտվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային հարցերում բացարձակ են և անքննարկելի:

Կառուցապատման իրավունքների տրամադրում

Հայաստանը մտադիր է TRIPP զարգացման ընկերությանը տրամադրել մի շարք բացառիկ իրավունքներ՝

  • պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
  • ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
  • պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,
  • ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից,
  • կառավարել TRIPP երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։

«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)

Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ TRIPP-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։

Նախատեսվում է, որ TRIPP զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ծառայությունները, ինչպիսիք են օրինակ՝ փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար, տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում:

Ընդ որում, ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է գանձվեն ՀՀ պետական ​​բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի:

Ռազմավարական ակնկալիքներ

Վաշինգտոնի համար սա հնարավորություն է ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների հոսքը դեպի ամերիկյան շուկա, նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար:

Հայաստանի համար նախագիծը խոստանում է խոշոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ռազմավարական գործընկերության ամրապնդում ԱՄՆ-ի հետ:

TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է, նշված է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ: Պաշտոնական Երևան այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։

Հայաստանի հանձնառությունը

Հայաստանը մտադիր է մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի և  Նախիջևանի միջև երկու ուղղությամբ՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում