Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնական ձևով կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շտապել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հարցում, փոխանցում է ՌԲԿ-ն: «Չճշտված տեղեկատվության համաձայն՝ մի քանի օրից կարող է տեղի ունենալ հանկարծակի հանրաքվե, որի ընթացքում Գրենլանդիայի բոլոր՝ 55-հազարանոց բնակիչները կարող են քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին: Եվ հետո վերջ»,- նշել է նա: Բացի այդ, Մեդվեդևը հիշատակել է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավման օգուտը «համաշխարհային կլիմայի առողջացման համար»: Թրամփը հունվարի 12-ին հայտարարել էր, որ առանց Վաշինգտոնի գործողությունների կղզին կարող է ընկնել Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ, ինչը նա անընդունելի է համարում ազգային անվտանգության տեսանկյունից։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ ինքը կնախընտրեր խաղաղ կարգավորումը, բայց չէր բացառել այլընտրանքային սցենարները։
Մեդվեդևը Թրամփին խորհուրդ է տվել «շտապել» Գրենլանդիան միացնելու հարցում
13 января13 янв
~1 мин