ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի վերջին որոշել է այցելել առաջնագիծ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն չի տվել այդ մտքին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Արարատի մարզի Երասխի հատվածում գտնվող զորամասում զգուշացվել է նրա այցի մասին, օրեր շարունակ նախապատրաստել են դիրքերը, մաքրել, կահավորել։ Վերջին պահին, սակայն, Խաչատուրյանը հրաժարվել է առաջնագիծ այցից և սահմանափակվել է միայն Արարատի զորամաս այցելությամբ, պարզաբանել է թերթը։ Նախկինում ՀՀ նախագահները տարեվերջին այցելում էին առաջնագիծ, զորամասեր: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Փաշինյանը հավանություն չի տվել տարեվերջին ՀՀ նախագահի՝ առաջնագիծ այցին, և այն չեղարկվել է․ ԶԼՄ
13 января13 янв
2
~1 мин