Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թրամփն ԱՄՆ-ի հետ առևտրում 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ բիզնես վարող երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրում կբախվի 25% մաքսատուրքի։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այս կարգադրությունը վերջնական է՝ առանց մանրամասնելու, թե արդյոք դրանք ուղղված կլինեն Իրանի բոլոր առևտրային գործընկերների դեմ:

Թրամփի այս կարգադրությունն Իրանի իշխանությունների դեմ գործողությունների շարքում է. ԱՄՆ նախագահն ավելի վաղ սպառնացել էր միջամտել, եթե ցուցարարների նկատմամբ դաժան գործողություններ իրականացվեն:

HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 572 մարդ՝ 503 ցուցարար և 69 անվտանգության աշխատակից։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 10,694 մարդ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը հունվարի 12-ին քննարկել էին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում