Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գալստյանը ԵԽԽՎ պաշտոնյաներին ներկայացրել է Սամվել Կարապետյանի, ՀԱԵ հոգևորականների և ՀՅԴ-ի դեմ գործողությունները

ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների և Սոցիալ-Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը ԵԽԽՎ պաշտոնյաներին նամակներ է ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության պատկերը, հայտնել է Գալստյանը։ Նամակն ուղղված է, մասնավորապես, ԽՎ փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող

ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների և Սոցիալ-Դեմոկրատների խմբակցության փոխնախագահ և ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը ԵԽԽՎ պաշտոնյաներին նամակներ է ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության պատկերը, հայտնել է Գալստյանը։ Նամակն ուղղված է, մասնավորապես, ԽՎ փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին:

Գալստյանի խոսքով՝ կից ներկայացրել է երկու զեկույց և մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։ Նա ներկայացրել է ACPR-ի (Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն) զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝ 1. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։ 2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։ 3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։ 4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։ Գալստյանի խոսքով՝ զեկույցում նաև նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ), ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, Մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։

Մյուսը՝ «Հայաստան. ժողովրդավարության դիտարկում»՝ CivilNet-ի և «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոն»-ի համատեղ զեկույցն է, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ: Երրորդը ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունն է Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։

Դատարանը գործարարի՝ «եկեղեցին պաշտպանելու ենք մեր ձևով» արտահայտությունը որակել էր որպես իշխանության զավթման փորձ և երեք անգամ երկարացրել կալանքի ժամկետը։ Գործարարը բազմիցս շեշտել է` մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական և կշարունակի աջակցել եկեղեցուն։ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում