Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի, NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել է Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ խոսելով իր արարքի մասին, ինչպես նաև արձագանքելով ԿԳՄՍՆ-ի ու նախարար Ժաննա Անդրեասյանի մեկնաբանություններին: Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլում դահուկորդը մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով փակել էր մրցաշարի հովանավորի՝ «Ադրբեջան» անվանունը: «Ինձ խնդրեցին, որ հաջորդ անգամ նման քայլ չանեմ: Չխոստացա, որ չեմ փակի այդ անունը շապիկիս վրա տեսնելով: Խոստացա, նախապես տեղեկացնել քայլերիս վերաբերյալ, վատագույն դեպքում՝ ուղղակի մեկնարկի դուրս չգալ, եթե այդ անունը նորից լինի իմ մրցումային համարի շապիկին»,- ասել է նա: Միքայելյանի նկատմամբ սահմանված տուգանքը վճարելու է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Անդրեասյանը հայ մարզիկի քայլի մասին ասել էր, որ դիրքորոշում կհայտնի Դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանից հետո: ԿԳՄՍ նախարարության հարցումը ֆեդերացիային Միքայելյանի քայլի պարզաբանման պահանջն էր, որին
Եթե որևէ մեկը մտածում է, որ «Ադրբեջան» բառը չպետք է փակեի, ամենաանարժան մարդը կլինեի. հայ դահուկորդ. ԶԼՄ
12 января12 янв
1 мин