Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող և պառակտիչ: Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն», կրում է հենց այս նույն «ձեռագիրը»: Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով: • Երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն, • Երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն, • Երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն, սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը: Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը: Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից». Հայր Վաչե