Найти в Дзене
Hayeli.am

«Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և

«Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։ Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել. • Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, որը ցանկանում է շարունակել իր «կարիերան» և իբր բռնի կերպով ամուսնացվում է, • Հովսեփ Աստվածահայրը ներկայացվում է որպես կնամոլ ու անլուրջ կերպար, • Գաբրիել հրեշտակապետը՝ ծաղրական ու կատակային կերպարով։ Այս ամենը ոչ միայն աղավաղում է Ավետարանի ճշմարտությունները, այլև վիրավորում է հավատացյալների կրոնական զգացումները։ Նման բովանդակությունը անընդունելի է հանրային հեռուստաընկերության եթերում, հատկապես Սուրբ Ծննդյան օրերին։ Դժվար է սա համարել պատահական։ Այս օրերին տեղի ունեցող զարգացումների փուլում մարդկանց Սուրբ Ծննդյան խորհրդի փոխարեն նման ֆիլմեր մատուցելը ակնհայտորեն միտված է կտրել մարդկանց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց և նրա սրբազան ավանդույթներից, և փոխարենը նե

«Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։

Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել.

• Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, որը ցանկանում է շարունակել իր «կարիերան» և իբր բռնի կերպով ամուսնացվում է,

• Հովսեփ Աստվածահայրը ներկայացվում է որպես կնամոլ ու անլուրջ կերպար,

• Գաբրիել հրեշտակապետը՝ ծաղրական ու կատակային կերպարով։

Այս ամենը ոչ միայն աղավաղում է Ավետարանի ճշմարտությունները, այլև վիրավորում է հավատացյալների կրոնական զգացումները։ Նման բովանդակությունը անընդունելի է հանրային հեռուստաընկերության եթերում, հատկապես Սուրբ Ծննդյան օրերին։

Դժվար է սա համարել պատահական։ Այս օրերին տեղի ունեցող զարգացումների փուլում մարդկանց Սուրբ Ծննդյան խորհրդի փոխարեն նման ֆիլմեր մատուցելը ակնհայտորեն միտված է

կտրել մարդկանց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց և նրա սրբազան ավանդույթներից,

և փոխարենը ներմուծել օտարածին, աշխարհիկ ու հավատաքանդ «նոր բարքեր» մեր հայրենի երկիր։

Սիրելինե՛ր, զգոն եղեք, ուշադրություն դարձրեք, թե ինչ եք լսում և ինչ եք դիտում։

Ոչ ամեն «կրոնական թեմայով» ֆիլմ է, որ ծառայում է հավատին». Տեր Սարգիս

-2
-3