Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, հայտնել է BBC-ն: Ըստ Տելեգրամ ալիքների՝ ցուցարարները այրում են Իսլամական Հանրապետության դրոշները Իսֆահանում: Իրավապաշտպանների արտասահմանյան լրատվական գործակալությունը մանրամասնել է, որ հաստատված սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ երկուսը կապված են եղել անվտանգության ուժերի հետ: Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել են անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ: BBC-ի իրանական ծառայությունն այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը: Իրավապաշտպանները նաև հայտնել են, որ ավելի քան 60 ցուցարար վիրավորվել է, և 2076-ը՝ ձերբակալվել անկարգությունների ժամանակ: Իրանական կիսապաշտոնական ԶԼՄ-ները հունվարի 6-ի հայտնել են, որ ոստիկանը գնդակահարել են այսպես կոչված «ապստամբներին» Արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիում, սակայն իշխանությունները հերքել են: Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմ