Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում ընթացող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ զուգախաղում, հայտնում է Championat.com-ը։ Խաչանով-Ռուբլյով զույգը չեմպիոնական թայբրեյքում հաղթել է չեխ Պետր Նոուզային և Պատրիկ Ռիկլին՝ 6:7 (5:7), 6:3, 1:0 [11:9] հաշվով։ Նրանք հաջորդիվ կմրցեն ֆրանսիացի Թեո Արիբաժի և Ալբանո Օլիվետիի հետ՝ Հոնկոնգի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգրի համար։ Խաչանովը և Ռուբլյովը նաև մասնակցում են Հոնկոնգում կայանալիք մենախաղի մրցաշարին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում