Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իշխանությունները մտադիր են մինչև Ամանոր ձերբակալել կաթողիկոսի այլ հարազատների․ ԶԼՄ

Իշխանություններն, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մտադիր են ձերբակալել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այլ հարազատների՝ նրան «ծնկի բերելու» նպատակով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ին պաշտոնապես չեն հայտնել։ Լրատվականի տեղեկությամբ՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել վեհափառի հեռացման հարցը, 10 եպիսկոպոսի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին ազատել հոգևորականներից։ Թերթի պնդմամբ՝ ոչ միայն արտաքին ուժերն են պահանջում, այլ Փաշինյանն ինքն էլ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, և այլևս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Հոկտեմբերին կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Նա մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով) և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ (կրկին լիազորություն

Իշխանություններն, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մտադիր են ձերբակալել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այլ հարազատների՝ նրան «ծնկի բերելու» նպատակով, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ին պաշտոնապես չեն հայտնել։ Լրատվականի տեղեկությամբ՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել վեհափառի հեռացման հարցը, 10 եպիսկոպոսի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին ազատել հոգևորականներից։

Թերթի պնդմամբ՝ ոչ միայն արտաքին ուժերն են պահանջում, այլ Փաշինյանն ինքն էլ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, և այլևս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։

Հոկտեմբերին կալանավորվել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Նա մեղադրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով) և հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ (կրկին լիազորություններն օգտագործելով):

Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ էին արելԳարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնել, դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել էին, որ լինելու են Էջմիածնում:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում