Найти в Дзене
Հայաստանն այսօր

Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել. ԶԼՄ

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել, NEWS.am-ին հայտնել էքահանայի եղբայրը՝ տեր Արիստակես քահանա Բաղալյանը։ «Սկզբում երկու ստենտ տեղադրեցին, հետո 72 ժամ անց, երբ վտանգավոր շրջանն անցավ, ևս երեք ստենտ տեղադրեցին։ Այս պահին առողջական վիճակը նորմալ է»,- ասել է Արիստակեսը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 18-ին վատթարացել էր Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։ Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը հայտնել էր, որ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։ Մայր Աթոռում նույն օրը տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտվողները: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել, NEWS.am-ին հայտնել էքահանայի եղբայրը՝ տեր Արիստակես քահանա Բաղալյանը։

«Սկզբում երկու ստենտ տեղադրեցին, հետո 72 ժամ անց, երբ վտանգավոր շրջանն անցավ, ևս երեք ստենտ տեղադրեցին։ Այս պահին առողջական վիճակը նորմալ է»,- ասել է Արիստակեսը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 18-ին վատթարացել էր Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը։ Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը հայտնել էր, որ Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։

Մայր Աթոռում նույն օրը տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտվողները: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում