Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին՝ քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային արդարացում կամ դրա քարոզչություն, հայտնում է ՌԲԿ-ն: Քննությունը համապատասխան միջնորդությունը ներկայացրել էր դեկտեմբերի 22-ին։ Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 26-ին։ Այս հոդվածով առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկումն է։ Կասպարովը խորհրդային և ռուս շախմատիստ է, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Շախմատի համաշխարհային օլիմպիադաների ութակի հաղթող: 2005 թվականին Կասպարովը հայտարարել էր շախմատային կարիերան ավարտելու մասին, իսկ յոթ տարի անց ընտրվել ռուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամ։ Նա լքել էր Ռուսաստանը և շարունակել իր քաղաքական գործունեությունն արտերկրից։ Հոկտեմբերին ԱԴԾ-ն հայտնել էր, որ Կասպարովի և կոմիտեի մյուս մասնակիցների, այդ թվում՝ հիմնադիրներից մեկի՝ Միխայիլ Խոդորկովսկու դեմ (ներառված է օտարերկրյա գործակալների ռեգիստրում) քրեական գործեր ե