Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու նպատակի մասին

Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության ապահովման նպատակներով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է BBC-ն: «Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության, այլ ոչ թե օգտակար հանածոների արդյունահանման համար»,- ասել է նա լրագրողներին: Թրամփը Լուիզիանայի հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հատուկ ներկայացուցիչ, որը «կղեկավարի նախաձեռնությունը»։ Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում գտնվող կիսաավտոնոմ տարածք է։ Լենդրիի նշանակումը զայրացրել է Կոպենհագենին, որը հայտարարել է, թե ԱՄՆ դեսպանին կկանչի «բացատրություններ ստանալու համար»։ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պետք է «ինքնուրույն որոշի իր ապագան», իսկ նրա «տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։ Նահանգապետ Լենդրին X սոցիալական հարթակում գրել է, որ իր համար պատիվ է ծառայել «կամավոր կարգավիճակով՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու համար»։ Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը վերստին սկսել էր խոսել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու մասին՝ նշելով նրա

Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության ապահովման նպատակներով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է BBC-ն:

«Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության, այլ ոչ թե օգտակար հանածոների արդյունահանման համար»,- ասել է նա լրագրողներին:

Թրամփը Լուիզիանայի հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հատուկ ներկայացուցիչ, որը «կղեկավարի նախաձեռնությունը»։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում գտնվող կիսաավտոնոմ տարածք է։

Լենդրիի նշանակումը զայրացրել է Կոպենհագենին, որը հայտարարել է, թե ԱՄՆ դեսպանին կկանչի «բացատրություններ ստանալու համար»։ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պետք է «ինքնուրույն որոշի իր ապագան», իսկ նրա «տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։

Նահանգապետ Լենդրին X սոցիալական հարթակում գրել է, որ իր համար պատիվ է ծառայել «կամավոր կարգավիճակով՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու համար»։

Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը վերստին սկսել էր խոսել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու մասին՝ նշելով նրա ռազմավարական դիրքը և հանքային պաշարները։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում