46 տարեկանում ինքնասպանություն է գործել ամերիկացի դերասան Ջեյմս Ռենսոնը, հայտնում է The New York Post-ը։ Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական ծառայության տվյալներով՝ դերասանը մահացել է դեկտեմբերի 21-ին՝ ինքնասպանության հետևանքով։ Փաստաթղթերում մահվան պատճառը նշվում է կախվելը, իսկ մահվան վայրը՝ տնտեսական շինություն։ Դերասանը The Wire սերիալի երկրորդ եթերաշրջանում մարմնավորել էր Բալթիմորի նավահանգստի աշխատող Զիգի Սոբոտկային։ 2021 թվականին Ռանսոնը հրապարակային հայտարարել էր, որ մանկության տարիներին դարձել է սեռական բռնության զոհ։ Ռենսոնը ամուսնացած էր և ուներ երկու երեխա։