Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի աշխատակազմին։ Աշխատակազմից նշել են, որ պատճառը նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկն է։ Պետության ղեկավարը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից նաև պարզաբանել են, որ Ալիևը չի մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնական մարմնի՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստին, քանի որ Ադրբեջանը կազմակերպության անդամ չէ։ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 22-ին։ Գագաթնաժողովը ավանդաբար անցկացվում է Սանկտ Պետերբուրգում՝ 2018 թվականից ի վեր։ Կրեմլը հայտարարել է, որ ակնկալում է Ալիևի մասնակցությունը այս տարվա միջոցառմանը և պատրաստվում է նրա ժամանմանը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ