Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թրամփը հետ կկանչի շուրջ 30 երկրի դեսպանների, այդ թվում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին․ AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է շուրջ 30 երկրից հետ կանչել իր դեսպաններին և ավագ դիվանագետներին, նրանց թվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտնում էAssociated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ անցած շաբաթ 29 երկրի դիվանագետներ տեղեկացվել են, որ նրանց լիազորությունները կավարտվեն 2026 թվականի հունվարին։ Բոլոր նրանք նշանակվել են Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ AP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման նպատակը դիվանագիտական կորպուսը համալրելն է այն պաշտոնյաներով, որոնք լիովին աջակցում են Թրամփի քաղաքական առաջնահերթություններին, առաջնորդվում America First կարգախոսով։ Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրները նշում են, որ հետ կանչված դիվանագետները կարող են, ցանկության դեպքում, ստանալ այլ դիվանագիտական նշանակումներ Վաշինգտոնում։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել փոփոխությունները՝ ընդգծելով, որ սովորական գործընթաց է։ Ամենամեծ թվով դիվանագիտական փոփոխություններ են սպասվում Աֆրիկայում՝ Բուրունդիում, Կամերունում, Կաբո Վերդեում, Գաբոնում, Կոտ դ’Իվուարում, Մադագասկ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է շուրջ 30 երկրից հետ կանչել իր դեսպաններին և ավագ դիվանագետներին, նրանց թվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հայտնում էAssociated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ անցած շաբաթ 29 երկրի դիվանագետներ տեղեկացվել են, որ նրանց լիազորությունները կավարտվեն 2026 թվականի հունվարին։ Բոլոր նրանք նշանակվել են Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ AP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման նպատակը դիվանագիտական կորպուսը համալրելն է այն պաշտոնյաներով, որոնք լիովին աջակցում են Թրամփի քաղաքական առաջնահերթություններին, առաջնորդվում America First կարգախոսով։

Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրները նշում են, որ հետ կանչված դիվանագետները կարող են, ցանկության դեպքում, ստանալ այլ դիվանագիտական նշանակումներ Վաշինգտոնում։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել փոփոխությունները՝ ընդգծելով, որ սովորական գործընթաց է։

Ամենամեծ թվով դիվանագիտական փոփոխություններ են սպասվում Աֆրիկայում՝ Բուրունդիում, Կամերունում, Կաբո Վերդեում, Գաբոնում, Կոտ դ’Իվուարում, Մադագասկարում, Մավրիկոսում, Նիգերում, Նիգերիայում, Ռուանդայում, Սենեգալում, Սոմալիում և Ուգանդայում։ Ասիայում փոփոխությունները կվերաբերեն Ֆիջիին, Լաոսին, Մարշալյան կղզիներին, Պապուա Նոր Գվինեային, Ֆիլիպիններին և Վիետնամին։

Եվրոպայում հետ կանչումը կներառի նաև Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սլովակիան։ Փոփոխություններ են նախատեսվում նաև Ալժիրում և Եգիպտոսում, ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում։

Քվինը Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2023 թվականի փետրվարի 16-ին՝ դառնալով երկրի 10-րդ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչը։ Մինչ այդ նա զբաղեցրել էր Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը՝ 2020–2022 թվականներին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում